News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուքր հայտնի գրող, Նոբելյան մրցանակի արժանացած Օրհան Փամուքի հայազգի ընկերուհի, նկարչուհի Քարոլին Ֆիշեքչին հերքել է Hurriyet Daily News-ում հրապարակված տեղեկությունը, թե Փամուքն իրեն լքել եւ հեռացել է Լատինական Ամերիկա։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Քարոլին Ֆիշեքչին Twitter-ի միջոցով հայտարարել է, թե Hurriyet Daily News-ում հրապարակված իր հարցազրույցը լրիվ խեղաթյուրվել է։ «Հարցազրույցը պետք է լիներ իմ արվեստի հետ կապված, սակայն անընդհատ հարցեր էին հնչում Օրհան Փամուքի հետ կապված, որոնք ես անպատասխան էի թողնում»,-ասել է Քարոլին Ֆիշեքչին։

Նշենք, որ ստամբուլահայ Քարոլին Ֆիշեքչին 2003-ին ավարտել է Ստամբուլի Միմար Սինան գեղեցիկ արվեստների համալսարանի նկարչության բաժինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ