Այս պահին բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել գործարար Սամվել Կարապետյանի տան բակում՝ աջակցելու նրան։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։

Չնայած ուշ ժամին, քաղաքացիների հոսքը Սամվել Կարապետյանի տան բակ չի դադարում։ 

Հիշեցնենք, որ այսօր ոստիկաններն օպերատիվ գործողություններն են իրականացրել գործարար Սամվել Կարապետյանի տանը։ Սամվել Կարապետյանի եղբյարը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ շուրջ 45 քաղաքացու բերման են ենթարկել։

Նշենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը, NEWS.am–ի հետ զրույցում՝ անդրադառնալով վերջին շրջանում իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ մղվող արշավին, ասել էր. 

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։

Հարցազրույցի տարածումից րոպեներ անց, Նիկոլ Փաշինյանը նման գրառում է արել.

«Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։  Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Փաշինյանի գրառումից հետո ԱԺ–ում ՔՊա–ական պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան Սամվել Կարապետյանի հայտարարություններին, ըստ էության սպառնալով «զբացվել Սամվել Կարապետյանով»։

Խուզարկությունների մասին լուրերի տարածումից րոպեներ անց էլ Փաշինյանը հերթական գրառումն արեց.

«Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։