News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ զինվորական հրամանատարությունը հաստատել է սպանված թալիբների ծանակած չորս զինծառայողների անձը: Նրանց անունները չեն հրապարակվում: Հայտնի է, որ նրանք Հյուսիսային Կարոլինայում տեղակայված եւ 2011-ին Աֆղանստանում ծառայություն իրականացրած ծովային հետեւակի երկրորդ դիվիզիայի երրորդ գումարտակի անձնակազմից են, հաղորդում է CNN-ը:

Հիշեցնենք, որ օրերս ինտերնետում հայտնվել է տեսահոլովակ. չորս ծովային հետեւակայիններ միզում են թալիբների դիակների վրա: Աֆղանստանը փաստի առիթով վրդովմունք էր արտահայտել, իսկ ԱՄՆ-ն խոստացել էր հետաքննություն անցկացնել:

Հունվարի 13-ին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունն արձակել է հատուկ հրահանգ` հիշեցնելով զինծառայողներին հակառակորդի նկատմամբ էթիկայի նորմերին հետեւելու անհրաժեշտության մասին: Փաստաթղթում նշվում է, որ ողջ եւ մահացած թալիբներին անհրաժեշտ է վերաբերվել «արժանապատվությամբ եւ հարգանքով», նաեւ պահանջվում է հետաքննել «անհարիր վարքի» մասին բոլոր փաստերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ