News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 23
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում գրանցվել է դիտարկումների պատմության մեջ ամենաբարձր օդի ջերմաստիճանը, հայտարարել է Ազգային օդերևութաբանական վարչությունը։

Ճապոնիայի Հյոգո պրեֆեկտուրայում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային 41.2°C-ի։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2020 թվականի օգոստոսին՝ Համամացու քաղաքում, երբ օդի ջերմաստիճանը հասել է մինչև 41.1°C։ Ճապոնացի օդերևութաբանները նախազգուշացնում են, որ հուլիսի 31-ին շոգը երկրի այս տարածաշրջանում կարող է ավելի ուժեղանալ։ Նրանք կոչ են անում մարդկանց շատ հեղուկ օգտագործել, գլխարկներ կրել, երկար ժամանակ արևի տակ չմնալ և խուսափել ջերմային հարվածներից։

Ճապոնիայում ամենատաք ամիսները սովորաբար հուլիսն ու օգոստոսն են։ Երկրի որոշ շրջաններում, այդ թվում՝ Տոկիոյում, ջերմաստիճանը հասել է մոտ 35 աստիճան Ցելսիուսի, իսկ արևի տակ ջերմաչափերը ցույց են տալիս 37 աստիճան Ցելսիուս։ Ամեն տարի Ճապոնիայում ջերմային հարվածների պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ են հոսպիտալացվում, ինչպես նաև գրանցվում են հարյուրավոր մահեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձանա 3-4 աստիճանով. եղանակը Հայաստանում
Սպասվում է առանց տեղումների եղանակ...
ԱՄՆ-ում մոլեգնող «Էրին» փոթորկի մնացորդները կարող են Ռուսաստանում տաքացման պատճառ դառնալ
Օգոստոսի վերջին օրերին ավելի տաք կլինի․․․
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով․ Սուրենյան
«Օգոստոսի 23-ին և 24-ին մեր երկիրը կշարունակի գտնվել հարավից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում․․․
Եղանակը Հայաստանում․ շոգը փոքր ինչ նվազում է
Օգոստոսի 22-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ․․․
Եղանակը Հայաստանում․ շոգը չի նահանջում
Օգոստոսի 21-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ․․․
ԱՄՆ-ի արևելյան ափին պատրաստվում են «Էրին» փոթորկի պատճառով առաջացած հնարավոր ջրհեղեղներին
Ըստ կանխատեսումների՝ ափամերձ գոտիներում ալիքների բարձրությունը կարող է հասնել մինչև 6 մետրի․․․
Ամենաշատ