News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակեցրել է, որ ցանկանում է մինչև օգոստոսի 8-ը համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, ըստ Reuters գործակալության, հինգշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է Միացյալ Նահանգները։

«Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնության գան հրադադարի և երկարատև խաղաղության հաստատման շուրջ։ Ժամանակն է գործարք կնքել։ Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ դա պետք է արվի մինչև օգոստոսի 8-ը։ Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել խաղաղությունն ապահովելու համար», - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Ջոն Քելլին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կրճատում է Ռուսաստանին Ուկրաինայի հետ հաշտություն կնքելու համար տրված ժամանակը մինչև 10 օր՝ սպառնալով հակառակ դեպքումբարձր մաքսատուրքեր և երկրորդական պատժամիջոցներ սահմանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ