News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Հայկական բանակի 20-ամյակին (հունվարի 28-ին) նվիրված տոնակատարությունները տեւելու են 2 օր: Այդ մասին այսօր` հունվարի 19-ին կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա տեղեկացմամբ` հունվարի 27-ին ՀՀ Նախագահի մոտ տեղիօ կունենա պարգեւատրման արարողություն, իսկ երեկոյան 19:00-ին հանդիսավոր արարողություն-համերգ (Մարզահամերգային համալիրում,-խմբ.): Ըստ Ս. Օհանյանի` համերգին մուտքը լինելու է աստիճանների կողմից, քանի որ յուրաքանչյուր հարթակում  կահավորվելու են հատուկ տեսարաններ մեր պատմության, բանակի անցած ճանապարհի վերաբերյալ: «Դրա համար հրավիրատոմսի մեջ գրելու ենք 1.5 ժամ, քանի որ մոտ 5 հազ. մարդ պետք է մասնակցի Մեծ դահլիճում»,- ասաց Ս. Օհանյանը:

Հաջորդ օրը տեղի է ունենալու այցելելություն Եռաբլուր, այնուհետ գերատեսչական մեդալներով պարգեւատրում:

Իսկ հունվարի 29-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում կմատուցվի պատարագ նվիրված Զինված ուժերի կազմավորման 20-ամյակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել