
Մեկնարկեցինք Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքները։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջի «Սթորի» բաժնում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Նոր մարզադպրոցը կդառնա շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների պատրաստման ժամանակակից՝ միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն»,- գրել է նա և կից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութ հրապարակել։
Մանրամասները՝ այստեղ: