News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ, ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Էդուարդ Շեւարդնաձեն զգուշացրել է, որ Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարող է Իրանի դեմ պատերազմի մեջ մտնել` հանուն պաշտոնի պահպանման:

«Չեմ բացառում, որ Սահակաշվիլին իր պաշտոնը պահպանելու համար ներգրավվի Իրանի դեմ ռազմական միավորմանը, ինչն աղետալի կլինի մեր երկրի համար», - նշել է նա` նշելով, որ այդ հարցը կարող է Սահակաշվիլիի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հունվարի  30-ին Սպիտակ տանը կայանալիք բանակցությունների թեմա դառնալ, հաղորդում է «Գռուզիա-online»-ը:

Ըստ նրա` ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ Վրաստանի տարածքում հակաիրանական քարոզչության անցկացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ