News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հաքերների Anonymous խմբավորումը կոտրել է Ավստրիայի արդարադատության նախարարության պաշտոնական կայքի պաշտպանությունը եւ մասամբ կաթվածահար արել կայքի աշխատանքը: Հաքերները սպառնում են կիբերհարձակման ենթարկել  նաեւ ներքին գործերի, էկոնոմիկայի նախարարությունների կայքերը, ինչպես նաեւ դաշնային կանցլերինը:  Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Համացանցում իրենց ավազակային գործողություններով հաքերները, սեփական խոստովանությամբ, բողոքում են կեղծ արտադրանքների առեւտրին ուղղված պայքարի համաձայնագրի դեմ, որը կնքել են ԱՄՆ-ն եւ Եվրամիության երկրները`էլեկտրոնային ցանցերում «համակարգչահենությանը» եւ հեղինակային իրավունքների խախտմանը հակազդելու նկատառումով:

Հիշեցնենք, օրերս Anonymous-ը գրոհել էր ԱՄՆ գերատեսչությունների եւ Ֆրանսիայի նախագահի կայքը` ի նշան MegaUpload ֆայլափոխանակչի փակման դեմ ուղղված բողոքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ