News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կհաստատի Ֆրանսիայի կողմից ընդունված ցեղասպանությունների, այդ թվում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ սենատի կողմից` ուշադրություն չդարձնելով թուրքական կողմի սպառնալիքներին, «Ֆրանս Փրեսս» գործակալությանը հայտնել է Ելիսեյան պալատի աղբյուրը:

«Նախագահը 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կհաստատի ընդունված ժամանակացույցի շրջանակներում, այսինքն` երկու շաբաթվա ընթացքում»,- նշել է աղբյուրը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր   NEWS.am-ը, Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր օրինագիծը:

Օրինագծի ընդունումը հարուցել է թուրքական կողմի անառողջ արձագանքը, որը Ֆրանսիային սպառնացել էր դիվանագիտական եւ տնտեսական պատժամիջոցներով:

Ըստ կանոնակարգի՝ Ֆրանսիայի նախագահը 15-օրյա ժամկետում կհաստատի այն: Նա իրավունք ունի նշված ժամկետում նաեւ խնդրել խորհրդարանին վերանայել օրենքը, կամ դրա առանձին կետեր: Այդ վերանայումը չի կարող չընդունվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ