News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Սեւծովյան շրջանում գտնվող Օրդու քաղաքում գտնվող պատմական հայկական եւ հունական տների վերանորոգման աշխատանքներն առանց դադարի շարունակվում են։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի եւ տուրզմի նախարարության կողմից հատկացվել է 1 մլն լիրա՝ Օրդույի հայկական եւ հունական ճարտարապետական արժեքները կվերանորոգվեն։ Այս պահին ավարտին է հասնում Օրդուի Մենեքշե փողոցում գտնվող 11 տան վերանորոգման աշխատանքները, որից հետո կսկսվեն Սըթքը Ջան պողոտայում գտնվող եւ 13 տների վերանորոգման աշխատանքները։

Նշենք, որ ավելի վաղ Օրդույի մշակույթի եւ տուրիզմի նահանգային վարչության հաղորդագրության մեջ նշվել էր, որ  Օրդույում գտնվող հունական եւ հայկական ճարտարապետության առանձնահատկություններով կառուցված պատմական տներն ու շինությունները վերականգնվելու են իրենց նախնական տեսքին համահունչ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ