News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական բանակի «հզորության» մասին խոսակցությունները բլեֆ են, իսկ Իլհամ Ալիեւի հայտարարությունը` շոու: Այս մասին հունվարի 31-ի մամլո ասուլիսի ժամանակ հայտաարարել է Արցախյան պատերազմի վետերան, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): 

 «Ադրբեջանը սեփական էթնիկ խմբերի հետ խնդիր ունի, որոնց մոտ բարձրանում է ինքնագիտակցությունը: Մեկ միացյալ «ադրբեջանական» ազգի մասին խոսք լինել չի կարող, հետեւաբար եւ այդ երկրի բանակի զինպատրաստության մասին», - հայտարարել է գեներալը: Ընդ որում, նա նշել է, որ հայկական բանակն ադրբեջանականից քիչ է, բայց ավելի մարտունակ: «Ադրբեջանը շատ լավ կազմակերպված քարոզչամեքենա ունի, որի վրա մեծ գումարներ են ծախսվում: Սակայն Իլհամ Ալիեւի բոլոր հայտարարությունները շոու են, մեզ վրա ճնշում գործադրելու փորձ», - նշել է Տեր-Թադեւոսյանը:

Որպես համեմատություն` նա բերել է անցյալ տարվա Բաքվի եւ Երեւանի ռազմական շքերթները:  «Նրանց մոտ ամեն ինչ գեղեցիկ է, փայլուն, իսկ գործի առումով` ամեն ինչ շոու է, եւ ոչ ավելին: Մեզ մոտ, հակառակը, բանակն իրական է», - նշել է գեներալը: Ընդ որում նա նշել է անձնակազմի բարձր մակարդակը, ինչպես նաեւ մասնագիտական հմտությունների բարձրացումը ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի համատեղ զորավարժությունների շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ