News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում, այսօր` փետրվարի 2-ին, տեղի է ունեցել արեւմտահայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի հիշատակի հավերժացման արարողությունը:

Այստեղ ամփոփվել է Պոլսի Սկյուտարի հայոց գերեզմանատնից` բանաստեղծի շիրմից բերված հողի հետ խառնված, բանաստեղծի մասունքը (գանգի բեկորները). այն  հուշապատի մեջ է տեղադրել Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Այնուհետեւ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անցյալ տարի Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո անցկացված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 4-րդ մրցույթ-փառատոնի (որը նվիրված էր արեւմտահայ պոեզիայի չորս գագաթների, այդ թվում` Պետրոս Դուրյանին)  մասնակիցներն ու ժյուրիի անդամ- դերասանները ասմունքել են նրա ստեղծագործություններից:

Պետրոս Դուրյանի հիշատակի արարողությունն ավարտվել է խնկարկումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ