News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Երեւանի Սիրահարների այգում այսօր` փետրվարի 4-ին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, կազմակերպվել էր տոնական միջոցառում, որին ներկա է եղել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (ֆոտորեպոռտաժ): Տոնական միջոցառումը իր ելույթով բացեց Արարատյան թեմի «Ծաղկազարդ» երգչախումբը, ներկա էին նաեւ հայ շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես օրինակ` երգչուհի Աննա Խաչատրյանը, երգիչ Միհրան Ծառուկյանը եւ այլք: Միջոցառմանը ներկա էր հոծ բազմություն, ընդ որում` ոչ միայն երիտասարդներ, այլեւ ավագ սերնդի ներկայացուցիչները: Երիտասարդները հիմնականում Սուրբ Սարգսի տոնը խորհրդանշող փուչիկներով, բացիկներով զբոսնում էին, երաժշտություն լսում  եւ վայելում իրենց տոնը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում միջոցառման ներկա ուսանող Լիլիթը պատմեց, որ աղաբլիթ կերել է, սակայն ոչ ոքի չի տեսել, փոխարենը` գիշերը 00.00-ին սիրո խոստովանություն է լսել: Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից մի երիտասարդ էլ նշեց, որ ինքը դեռ սիրահարված չէ, բայց հույս ունի, որ մյուս տարի կսիրահարվի եւ տոնը լիիրավ իրենը կլինի:

Միջոցառմանը նախագահից բացի ներկա էին նաեւ այլ պաշտոնյաներ, հոգեւորականներ եւ այլք, ինչպես օրինակ` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսպոկոս Կճոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ