News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հայերի միությունը աջակցում է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի ընտրություններում: Այդ մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, որը ՌԴ վարչապետի վստահված անձն է: Աբրահամյանի խոսքով, իրենք միանգամից չեն արել նախագահի իրենց նախընտրելի թեկնածուի ընտրությունը. «Մենք կլոր սեղաններ ենք անցկացրել, հետազոտել բոլոր ծրագրերը, որ առաջարկում են մյուս թեկնածուները, եւ ընտրություն ենք կատարել երկար ժամանակում: Մենք կանգնեցինք Պուտինի թեկնածության վրա: Ընդ որում, մենք ուշադիր նայեցինք, թե ինչ է արել նա 12 տարի»:

Արա Աբրահամյանը պատմել է, թե մի ամբողջ շարք միջոցառումներ են իրականացնելու ի պաշտպանություն Պուտինի: Փետրվարի 26-ին «Լուժնիկիում» համերգ է կայանալու, բոլոր 83 տարածաշրջաններում կլոր սեղաններ են իրականացվելու` քննարկելու են Վլադիմիր Պուտինի ծրագիրը:

«Ես կհավաքեմ 27 հազար հայերի` ձեռնարկությունների ղեկավարների, կպատմեմ, թե ինչու է անհրաժեշտ բացատրական աշխատանք տանել իրենց մոտ: Մենք պետք է ասենք, որ այսօր չի կարելի ճոճել նավակը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ