News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) հայաստանյան գրասենյակի եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջեւ այսօր` փետրվարի 9-ին, համաձայնագիր-հուշագիր է ստորագրվել:

Համաձայնագիրը նպատակ ունի ապահովել համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառությունը եւ մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռք բերումը` նրանց ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքներին ներգրավելու միջոցով: Կողմերը համաձայնեցին գործակցել կրթության, մասնավորապես ուսումնական պրակտիկաների եւ այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1994թ.-ից` աջակցելով ՀՀ կառավարությանը երեխաների առողջ աճի, կրթության, ինչպես նաեւ չարաշահումից ու անտեսումից եւ թրաֆիքինգից պաշտպանված լինելու գործում:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործունեության հիմնական ոլորտները ներառում են` առողջապահություն եւ սնուցում, կրթություն, երեխաների իրավունքների պաշտպանություն եւ դեռահասների առողջություն ու զարգացման խթանումը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում եւ ակտիվորեն մասնակցում է երկրի կրթական համակարգի բարեփոխման գործընթացին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ