Մեր նպատակն է ապահովել չափագիտության նորմը, մեզ համար նշանակություն չունի, թե որ երկրի վառելիքն է վաճառվում այս կամ այն ավտոլցակայանում։ Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:

Նա հավաստիացրել է, որ ադրբեջանական վառելիքի խմբաքանակը լիովին համապատասխանում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին եւ որակի հետ կապված որեւէ խնդիր չունի: Կոտոլյանը հայտնել է, որ տեսչական մարմինը հարցում է ներկայացրել Ազգային ստանդարտացման եւ չափագիտության մարմնին, որը հայտնել է, որ նմուշներ են վերցվել, լաբորատոր փորձարկումներ են անցկացվել, եւ տրվել է դրական եզրակացություն:

«Լցակայանների մեր ստուգումների ընթացքում մենք տեղեկատվություն չենք ստանում վաճառվող վառելիքն արտահանող երկրի մասին»,- ընդգծել է նա: