News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf թերթի թղթակից Սեւան Նիշանյանը փետրվարի 19-ին իրականացրել է իր կողմից կառուցած Իզմիրի Շիրինջե գյուղի մոտ լեռան վրա կառուցված ժայռափոր գերեզմանի բացումը, որի համար դատապարտվել է 5 ամիս բանտարկության։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Նիշանյանի կառուցած ժայռափոր գերեզմանի բացմանը մասնակցել են մոտ 200 հոգի։ Հայ լրագրողը մասնակիցներին հյուրասիրել է հալվա, գինի եւ թեյ։

Նիշանյանը նշել է, թե ինքը մտադրված էր ժայռափոր գերեզմանի բացումն իրականացնել մայաների օրացույցի կողմից աշխարհի վերջը համարվող 2012-ի դեկտեմբերի 21-ին, սակայն պաշտոնյաների պատճառով արագացրել է բացումը։ Նա հիշեցրել է, որ 2008-ին, երբ իր մտքում ծագել էր անտիկ գերեզմանների օրինակներ կառուցելը, իր դեմ մահափորձ էին ցանկանում իրականացնել։ Այս խոսքից հետո ստամբուլահայ լրագրողը միջնամատ է ցույց տվել՝ շեշտելով, թե դրանից հետո իրեն միայն սա է մնում անել։

Զբոսաշրջային նշանակություն ունեցող ժայռափոր գերեզմանի պատին կա հին հունարեն եւ հայերեն գրություն։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նիշանյանին դատապարտել էին  Շիրինջե գյուղում առանց թույլտվության բուտիկ-հյուրանոց կառուցելու համար։ Որոշում էր կայացվել քանդել «Նիշանյանի տներ» կոչվող այդ բուտիկ-հյուրանոցը, սակայն մեծ արձագանքի հետեւանքով այն չեղյալ համարվեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ