News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ավստալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր Ուոլթ Սեկորդը, հանդես գալով խորհրդրանի օրենսդիր խորհրդի նիստում, Թուրքիայի կառավարությանը քննադատել է Հյաոց ցեղասպանության ժխտման համար:
«Թուրքիան ժխտում է 1,5 մլն հայերի սպանությունը. դա նողկալի է»,-հայտարարել է նա` դիմելով գործընկերներին:

Նրա խոսքով` ժամանակն է, որ Անկարան ընդունի անցյալը եւ ճանաչի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը:
Իր ելույթում նա պատգամավորներին ներկայացրել է վերջերս Երեւանում  Հայոց ցեղասպանության թանագարան-ինստիտուտ այցի տպավորությունները:

«Ցավոք, մեզնից քչերը գիտեն Հայոց ցեղասպանության մասին: Հենց պատմական այդ փաստի ժխտումն է թույլ տվել լռելյայն հետեւել  դեպի Օսվենցիմ փոխադրումներին,  ինչպես նաեու համակենտրոնացված ճամբարից բարձրացող ծխին»,-ընդգծել է Սեկորդը:

Նա նաեւ երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի հայ ազգային կոմիտեին` վերջերս Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կատարած այցին աջակցելու համար եւ խոստացել է հետագայում եւս աջակցել կազմակերպության քարոզչական գործունեությանը, հաղորդում է ավստրալահայերի կայքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ