News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դատարանը վճիռ է կայացրել Մոսկվայում սպանված դպրոցական Էդուարդ Մարգարյանի մոր` Ալլա Մարգարյանի ներկայացրած հայցի առնչությամբ:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ալլա Մարգարյանը, դատական նիստը կայացել է փետրվարի 17-ին` նշանակված 16-ի փոխարեն, եւ քաղաքացիական հայցով վնասի փոխհատուցման դատավճիռ է կայացվել:

Սպանված դպրոցականի մոր խոսքով` դատարանը բավարարել է հայցը: «Սակայն մենք դեռ չենք ստացել դատարանի գրավոր վճիռը եւ չգիտենք ճշգրիտ ձեւակերպումները: Մեր հետագա գործողությունները կախված են նրանից, թե ինչպիսին կլինեն դատարանի վճռի ձեւակերպումները»,- նշել է Ալլա Մարգարյանը: Հայցի գումարը կազմում է 500 հազար ռուբլի:

Հիշեցնենք, որ Մոսկվայի թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարգարյանը մահացել է 2010թ. սեպտեմբերի 7-ին: Կատարվածի առնչությամբ Մոսկվայի ՆԳԳՎ-ը հաղորդել էր, որ տղան մահացել է կռվի արդյունքում: Կռիվը հրահրել է 9-րդ դասարանի ազգությամբ ադրբեջանցի աշակերտ Մամեդ Մեմեդովը, որը եւս, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացի է:

Իրավապահ մարմինների համաձայն` կռիվը տեղի է ունեցել դպրոցի մոտակայքում:

Որոշ տվյալների համաձայն` Մամեդովը մարտարվեստի հնարքների է տիրապետել, որոնք կիրառել է Մարգարյանի հետ կռվի ժամանակ: Ամեն դեպքում, Մամեդովի նկատմամբ քրեական գործը փակվել էր: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է քրոնիկական հիվանդություններով, որոնք կռվի ժամանակ իրենց ճակատագրական դերն են ունեցել:

Տուժած կողմի պահանջով կրկնակի փորձաքննություն է անցկացվել, որի արդյունքները քիչ են տարբերվում նախորդից: «Բժշկական եզրակացության մեջ շատ անճշտություններ կան: Փաստաբանի եւ մահացած դպրոցականի ընտանիքի կարծիքով` առաջին փորձաքննությունը կողմնակալ եւ ոչ օբյեկտիվ բնույթի էր եւ նպատակ էր հետապնդում փակել Մամեդովի նկատմամբ հարուցված քրեական գործը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ