News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցին, փետրվարի 17-ին, ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ, ֆրանսախոս սոցիալիստ Անդրե Ֆլաուն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում ՀՀ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ միջխորհրդարանական ամուր կապերն երկկողմ հարաբերությունների կարեւոր բաղադրիչն են: Այդ համատեքստում, ըստ դեսպանի, անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական պատգամավորական խմբերի ներուժը:

Ներկայացուցիչների պալատի նախագահն իր հերթին եւս կարեւորել է Հայաստան-Բելգիա միջխորհրդարանական ակտիվ փոխգործակցությունն ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը:

Բելգիայի խորհրդարանի ղեկավարի խնդրանքով, ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականության մարտահրավերները, անդրադարձել գալիք խորհրդարանական ընտրություններին: Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին` ՀՀ դեսպանը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցությունների ընթացքը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային բնույթի մի շարք այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ