News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ն կտրականապես դեմ է արտահայտվում Իրանի նկատմամբ ուժային գործողություններին: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` փետրվարի 21-ին կայացած Մոսկվա-Աստանա-Մինսկ-Երեւան-Կիեւ-Քիշնեւ հեռուստակամուրջի ընթացքում:

«ՀԱՊԿ դիրքորոշումը մեկն է, որպեսզի հակամարտություն չլինի, պետք չէ հարված հասցնել Իրանին: Հակառակ դեպքում դա լուրջ ցնցում կառաջացնի ողջ տարածաշրջանում` եւ քաղաքական, եւ տնտեսական, բնապահպանական, միգրացիոն, աղետալի հետեւանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Բորդյուժան` հիշեցնելով, որ ՀԱՊկ անդամ պետությունների ղեկավարությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն այդ հարցում:

«ՀԱՊԿ-ն կտրականապես դեմ է եւ թույլ չի տա անգամ մտածել հարված հասցնելու մասին»,- ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ