News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն իր տեսակետն ունի, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն` իրենը: Այս մասին, այսօր` փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը, արձագանքելով այն փաստին, որ Լեւոն Զուրաբյանը համաձայնել էր ԱՄՆ դեսպանի այն հայտարության հետ, թե Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում ոչ մի խախտում չի եղել:

«ՀԱԿ-ում ժողովրդավարություն կա. Լեւոն Զուրաբյանն իր կարծիքն ունի, ես` իմը: Դեսպան, իմ կարծիքով, չարաչար սխալվել է եւ խնդրին մոտեցել է գիտակցված երկակի ստանդարտներով»,- արձագանքեց Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքով, մարդկանց գցում են անելանելի վիճակի մեջ, սովի մատնում եւ, եթե այսպես շարունակվի մյուս ընտրություններին 5 հազարի փոխարեն 2 հազար դրամն էլ բավական կլինի ընտրողի ձայնը գնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ