News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` փետրվարի 21-ին, ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել ԵՄ հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ բարձրաստիճան փոխայցելությունների, ինտենսիվ զարգացող փոխհարաբերությունների կապակցությամբ՝ այդ ենթատեքստում ընդգծելով միջխորհրդարանական ձեւաչափի կարեւորությունը:

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ զգալի առաջընթաց է արձանագրվել 2010թ. հուլիսից մեկնարկած Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Ընդգծվել է, որ մինչ օրս բանակցել եւ ժամանակավորապես փակել են ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխները, լավ առաջընթաց է արձանագրվել քաղաքական երկխոսության եւ բարեփոխումների, արտաքին եւ անվտանգության քաղաքականության, արդարադատության ոլորտներում:

Երկուստեք կարեւորվել է ԵՄ որոշումը Հայաստանի հետ խորը եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման մասին բանակցությունների մեկնարկի վերաբերյալ: Այդ առումով նշվել է, որ Հայաստանում նախապատրաստական լուրջ բարեփոխումներ են իրականացվել, էական արդյունքներ են արձանագրվել մի շարք ասպարեզներում:

Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը: Այդ ենթատեքստում շեշտվել է, որ ԵՄ-ն ամբողջովին աջակցում է համապատասխան մանդատ ու հարուստ միջնորդական փորձ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ