News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է հավանություն տալ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության հետ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի կնքմանը : Հարցը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ, ներառված է կառավարության փետրվարի 23-ի նիստի օրակարգում:

Համաձայնագրի կնքմամբ հնարավոր կլինի ստեղծել  պայմաններ, որոնք կնպաստեն երկու երկրների միջեւ զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերի դյուրինացմանը: 

Համաձայնագրի շրջանակներում կողմերը միմյանց կօժանդակեն զբոսաշրջության բնագավառի կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հարցում, կխրախուսեն երկու երկրների զբոսաշրջային օպերատորների եւ լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերը:

Նշենք, որ Հայաստանն ու Հորդանանը մտադիր են համագործակցել նաեւ ատոմային էներգետիկայի ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ