News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Միջազգային հետախուզման մեջ գտնվող Զելիմխան մազաեւը, ով մեղադրում էր «Վոստոկ» գումարտակի նախկին հրամանատար Զուլիմ Յամադաեւի սպանության մեջ, պատահաբար վիրավորել է ինքն իրեն գազային զենքից եւ տեղափոխվել Մոսկվայի հիվանդանոցներից մեկը:

Միջադեպը տեղի էր ունեցել նախօրեին` փետրվարի 20-ին, «Եվրոպեյսկի» առեւտրի կենտրոնից ոչ հեռու: Զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով 31-ամյա Մազաեւը վիրավորվել է ազդրից եւ տեղափոխվել հիվանդանոց: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ամենայն հավանականությամբ, քրեական գործ չի հարուցվի, քանի որ նա զենքի թույլտվություն է ունեցել: Զելիմխան Մազաեւը հետախուզման մեջ է Ինտերպոլի գծով Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից 2009 թվականից, երբ Դուբայի Jumeirah Beach Residence համալիրի ավտոկայանում վիրավորվել, ապա հիվանդանոցում մահացել էր Սուլիմ Յամադաեւը` «Վոստոկ» գումարտակի հրամանատարն ու Ռուսաստանի հերոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ