News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Օ դը Սենի գլխավոր խորհրդական (Ֆրանսիա) Պատրիկ Ալեքսանյանը բաց նամակ է գրել ֆրանսիացի սենատորներին Կոմունիստական կուսակցության կողմից` քննադատելով նրանց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի առնչությամբ:

Իր բլոգում հրապարակված նամակում մասնավորապես ասվում է. «Ես որոշ ժամանակ սպասեցի, մինչ ձեզ գրելը, որպեսզի զայրույթը չդառնա վատ խորհրդական: Այսպես, Կոմունիստական կուսակցությունը այդ հարցում երեք մասի է բաժանվել:

Վերջիվերջո, ինչի մասին է խոսքը: Այն մասին, որ խանգարեն պատմական հետազոտություններին: Ոչ, Գեյսոյի օրենքը երբեք չի խանգարել հետազոտողների աշխատանքին: Խոսքն այն մասին է, որ քաղաքականությունը պետք է ստիպի ընդունել այն ստորությունները, որոնք կատարել է մի հասարակություն, մի համակարգ, եւ գործել այնպես, որպեսզի այդ երեւույթները չկրկնվեն:

Հայոց ցեղասպանության ընդունումը ձեզ համար ավելի դժվար է թվում, քան այլոց ցեղասպանությունների ընդունո՞ւմը: Կլինե՞ր Նյուրնբերգը, եթե նացիստները հաղթեին: Որպես քաղաքական գործիչներ եւ կոմունիստներ` մենք չենք կարող թույլ տալ հաղթողներին  խեղաթյուրել պատմությունը, քանի որ հենց դրա մասին է խոսքը»:

Հիշեցնենք, որ ցեղասպանությունների, այդ թվում նաեւ հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը վերջնականապես ընդունվել էր Ֆրանսիայի Սենատի կողմից հունվարի 23-ին, սակայն մի խումբ պատգամավորներ եւ սենատորներ դիմել են Ֆրանսիայի Սահմանադրական դատարան`  տվյալ օրինագծի դեմ հանդես գալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ