News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում գտնվող Իրանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել ադրբեջանական կողմին` կապված Ադրբեջանում իրանցի լրագրողների ձերբակալության հետ: Այդ մասին հաղորդում է APA-ն: Նոտայի մեջ ասվում է, որ լրագրողների ձերբակալման հանգամանքը հակասում է միջազգային նորմերին, ուստի եւ պահանջ է ներկայացվում անհապաղ ազատ արձակել լրագրողներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները առանց որեւէ պատճառի ձերբակալել էին իրանական «Ֆարս» գործակալության եւ «Սահար» հեռուստաալիքի թղթակիցներին: Հաղորդվում էր, որ ձերբակալված Անար Բայրամլին «Սահար» հեռուստաալիքի թղթակիցն է, իսկ

Ռամին Դադաշեւը այդ հետուստաալիքի ղեկավարը:
Անար Բայրամլին ձերբակալել էին ապօրինի կերպով թմրանյութ պահելու մեղադրանքով, սակայն նրա հարազատները համոզված են, Բայրամլիի «գլխին սարքել են»:

Նշենք, որ Ամնար Բայրամլին ռեպորտաժներ է պատրաստել իրանական արբանյակային «Սահար» հեռուստաալիքի համար, որը ժողովրդականություն է վայելում որպես այլընտրանքային տեղեկատվության աղբյուր եւ բացմիցս քննադատության է ենթարկել ադրբեջանական իշխանություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ