News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի զինդատախազ Գեւորգ Կոստանյանին այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնից  դուրս են գրում եւ տեղափոխում տուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց զինդատախազի օգնական Հարություն Մանուչարյանը: Նրա խոսքով, Գեւորգ Կոստանյանի առողջական վիճակը ներկա պահին շատ լավ է, իսկ տրամադրությունը` բարձր:

Նշենք, որ երեկ զինդատախազը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր պալատ, իսկ այսօր արդեն տուն: Հիշեցնենք, որ ավելի վաղ վերջինս արձագանքելով մամուլում տեղ գտած այն լուրերին, թե Գեւորգ Կոստանյանը կաթված է ստացել նշել էր.«Նման բա չկա, դա պարզապես հերյուրանք է: Հիմնական պատճառը նա է եղել, որ երբ ԼՂՀ-ում գործուղման էինք  ճանապարհին  ճնշման տատանում է նկատվել: Հետեւաբար` տեղափոխել ենք հիվանդանոց, որ  բժիշկների հսկողության տակ լինի, ուրիշ ոչ մի պատճառ չկա»: Ինչպես նաեւ ավելացրեց, որ ներկա պահին Գեւորգ Կոստանյանի մոտ առողջական վիճակը բավարար է եւ հնարավոր է մի քանի ժամից նրան տեղափոխեն տուն: Այնինչ` մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե զինդատախազ Գեւորգ Կոստանյանը տեղափոխվել է Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոն:  Նշվում էր, թե զինդատախազը կաթված է ստացել, եւ հնարավոր է` տեսողության հետ կապված խնդիրներ ունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ