News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում, այսօր` փետրվարի 21-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս-Ալագյազ գյուղերի ճանապարհահատվածին ձնակույտի մեջ է մնացել թրթուրավոր տրակտոր` երեք ուղեւորներով, ուղեւորներից մեկը վատառողջ է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգը փոխանցվել է մարզային փրկարարական վարչություն: Ժամը 15.11-ին Ծաղկահովիտից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 15.42-ի սահմաններում փրկարարները հասել են Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկ. ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած մոտ 3 կմ ճանապարհը փրկարարները հաղթահարել են ոտքով:

Պարզվել է, որ ուղեւորուհի 20-ամյա Գյուլնարա Ֆարոյանին անհրաժեշտ է տեղափոխել ծննդատուն. ժամը 16.45-ի սահմաններում հրշեջ-փրկարարները նրան պատգարակով հասցրել են Ճարճակիս-Ալագյազ գյուղերի խաչմերուկ, որտեղից էլ ավտոմեքենայով տեղափոխել են Ապարան քաղաքի հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ