News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալներ: Ահա այսպիսի արդյունքներով վերադարձավ «Արմենիա Վայն» գինու գործարանը Մոսկվայում կայացած «Պրոդէքսպո 2012» միջազգային ցուցահանդեսից:

Փետրվարի 13-ից 17-ը Մոսկվայում տեղի ունեցավ «Պրոդէքսպո 2012» միջազգային տնտեսական ցուցահանդեսը, որին առաջին անգամ մասնակցում էր նաեւ Հայաստանի խոշորագույն գինեգործական ընկերություններից  «Արմենիա Վայն» գինու գործարանը: Արձանագրելով նշանակալի տնտեսական ցուցանիշներ հայաստանյան շուկայում, «Արմենիա Վայն» ընկերությունն անցած տարի սկսեց «Արմենիա» գինիների արտահանումն Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ  Մերձբալթյան երկրներ: Ընկերությունն այս տարի խնդիր  է դրել ներկայացնել «Արմենիա» գինիների հարուստ տեսականին նաեւ Ռուսաստանի Դաշնությունում: Եվ ահա առաջին արդյունքները: Ներկայանալով Մոսկվայում  կայացած  «Պրոդէքսպո 2012» միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցում էին  շուրջ  երկու հազար ընկերություն Եվրոպայից, Ասիայից, Ամերիկայից, «Արմենիա Վայն» գինու գործարանն  արժանացավ  երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալի ու պատվոգրերի:  Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը 2012թ-ի  լավագույն արտադրանք միջազգային մրցույթի շրջանակներում ոսկե մեդալի արժանացրեց «Արմենիա» կարմիր կիսաքաղցր գինին: Եվս մեկ ոսկե մեդալ ընկերությունն ստացավ ալկոհոլային խմիչքների արտադրության լավագույն որակի համար: «Արմենիա» սպիտակ չոր գինին արժանացավ արծաթե մեդալի:

Ցուցահանդեսում մեծ էր հետաքրքրությունը «Արմենիա» գինիների հանդեպ: Հայկական արտադրանքն աչքի էր ընկնում բարձրաճաշակությամբ, որակով եւ գնային առաջարկով: Ռուսաստանյան գործընկերները տպավորված էին  «Արմենիա Վայն»  գինու գործարանի ժամանակակից հզորություններով: Ռուսաստանի խոշոր ընկերությունների հետ ներկայումս բանակցություններ են սկսվել «Արմենիա» գինիները Ռուսաստան ներկրելու հնարավորությունների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ