Ոստիկանության ծառայողները, փետրվարի 21-ին, Գյումրի քաղաքի Ավզնոց թաղամասից բերման են ենթարկել Գյումրիի 31-ամյա մի բնակչի, ով հունվարի 27-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Նրան տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Նույն օրը, ժամը 09.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից հայտնաբերել եւ բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու, ով 2011 թ. սեպտեմբերի 12-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից: