News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) նախագահը հայտարարել է, որ սեւծովյան տարածաշրջանը կարող է ավելի գրավիչ լինել, քան եվրագոտին, տեղեկացնում է  թուրքական «Today’s Zaman»-ը:

«Կառույցի  20-ամյակի կապակցությամբ Սեւծովյան տնտեսական զարգացման հատուկ հայեցակարգ կմշակվի»,-ասել է  ԽՎ նախագահ Իսմայիլ Սաֆին Ստամբուլում կառույցի մշտական կոմիտեի նիստում:

Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ՍԾՏՀ ստեղծման մասին Բոսֆորյան հայտարարությունը 11 երկրների ղեկավարների կողմից ստորագրվել էր 1992թ. հունիսի 25-ին:  Փաստաղթուղթը ստորագրել էին Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ