News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գորկի-25 թաղամասում գտնվող հացի փռի պայթյունի զոհերի թիվը հասել է չորսի: Մերձմոսկովյան Այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 17-ամյա Իլհան Միրքազարիմովը:

Երիտասարդը, որն էլ, ենթադրվում է, ողբերգության մեղավորն է, պայթյունի հետեւանքով մարմնի 90%-ի այրվածքներ էր ստացել, եւ գործնականում  նրան փրկելու հնար չի եղել: Նախնական հետաքննության տվյալներով` հենց նա է գազի բալոնը տաքացրել զոդման լամպով, ինչի արդյունքում էլ հրդեհ է բռնկվել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան  հայտնի էր դարձել տուժածներից եւս մեկի մահվան մասին:  Life News -ի տվյալներով` մահացածը կին  է:  Դատելով ավելի վաղ ներկայացված ցուցակից` մահացածը հայ է:

Ավելի վաղ բերման ենթարկված փռի սեփականատեր Ռաֆիկ Մարգարյանը այսօր 10 օրով կալանավորվել է, որից հետո կորոշվի կալանքի ժամկետի երկարացման հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ