News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` փետրվարի 22-ին, ժամը 17.42-ին ահազանգ է ստացվել, որ Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի 1-ին բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» ծառայության աշխատակիցը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` բազմոցին, անօգնական վիճակում հայտնաբերվել է 56-ամյա Կարապետ Խաչատրյանը, ում շտապօգնության բրիգադը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ