News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

2012 թ. առաջին եռամսյակում զգալիորեն ավելացել է քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների թիվը: Այդ մասին նշված է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից կառավարությանը ներկայացրած տեղեկանքում:

Մասնավորապես` 2012 թ. հունվար-փետրվարին քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 115 եւ ֆինանսների նախարարության 9 աշխատակից:

Նշենք, որ ռեզերվ ուղարկված կադրերը շարունակում են ստանալ աշխատավարձ: ՀՀ պետական բյուջեով այդ նպատակի համար առաջին եռամսյակում նախատեսվել է 10.1 մլն դրամ, սակայն փաստացի ծախսը կազմում է 38.7 մլն դրամ:

ՀՀ քաղծառայության խորհուրդը կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 28.5 մլն դրամ է խնդրել` պակասորդը լրացնելու համար: Հարցը ներառված է կառավարության փետրվարի 23-ի նիստի օրակարգում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ