News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք Էթիկայի հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագրեր:

Կառավարությունը դեռեւս դեկտեմբերին սահմանել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրի օրինակելի ձեւերը:

Արդարադատության նախարարության կողմից ՀՀ կառավարության փետրվարի 23-ի նիստի հաստատմանն է ներկայացվել նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների հայտարարգրերի օրինակելի ձեւերը: Այսպիսով` գույքի եւ եկամուտների հայտարարագրեր պետք է լրացնեն նաեւ բարձրաստիճան պաշտոնյայի ամուսինը, նրա հետ ապրող ծնողները, նրա հետ ապրող չափահաս եւ չամուսնացած զավակները:

Նշենք, որ ըստ օրենքի` բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք են` ներառյալ մինչեւ 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք։ Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը եւ եղբայրները: Երկրորդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի աստիճանի անձանց հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ