News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հասարակական կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամերիկացիները թիվ 1 թշնամի են համարում Իրանին: Gallup կենտրոնի անցկացրած հարցումներով, Իրանի դեմ արտահայտվել է հարցվածների 32 տոկոսը: Անցած տարի այդ ցուցանիշը կազմում էր 25 տոկոս:

Թշնամիների առաջին հնգյակում են նաեւ Չինաստանը (23 տոկոս), Հյուսիսային Կորեան (10 տոկոս), Աֆղանստանը (7 տոկոս) եւ Իրաքը (5 տոկոս): Վեցերորդ տեղը զբաղեցրել են Ռուսաստանն ու Պակիստանը (2-ական տոկոս):

Եւ միայն հարցվածների 1 տոկոսն է նշել, որ ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամին հենց ինքն է:

ԱՄՆ բնակիչները դրական են տրամադրված Կանադայի (96 տոկոս), Ավստրալիայի (93 տոկոս), Մեծ Բրիտանիայի (90 տոկոս), Գերմանիայի (86 տոկոս) եւ Ճապոնիայի (83 տոկոս) նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ