News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում նախանցած տարի ընդունված ռազմավարական ծրագրի շրջանակներում շատ ծրագրեր կան օտարերկրյա գործընկերների հետ շփումների զարգացման, նաեւ կրթության որակի բարձրացման համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը:

«Գլխավորը կրթության որակն ու գիտական մշակումների մակարդակը բարձրացնելն է, ինչը փոխկապակցված է: Եւ իհարկե կարեւոր է փոխել ուսուցման մեթոդները, ավելի մեծ ուշադրություն դարձնել ուսանողների անհատական աշխատանքին, ինքնուրույն աշխատելու, արդյունքների հասնելու հմտությանը»,- ասել է ԵՊԼՀ ռեկտորը:

Նրա խոսքով, դա պահանջում է հրաժարվել կրթության առկա ձեւերից: Ինչպես նշել է Սուրեն Զոլյանը, այսօր շատ կարեւոր է անցնել աշխատանքի տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ, որպեսզի ուսանողն ու դասախոսը իրենք կազմեն ուսումնական ծրագրերն ու աղբյուրներ փնտրեն: «Նաեւ, իրենք կարողանան արագորեն արձագանքել ծագած խնդիրներին: Եթե նախկինում կրթությունը միտված էր նրան, որ յուրաքանչյուրը դեղատոմսերի ցանկ ունենար, այսօր դա անհնար է, քանի որ իրավիճակը շատ արագ է փոխվում, եւ հարկավոր է, որ ուսանողն ու դասախոսը իրենք կարողանան դեղատոմսեր կազմել` իրավիճակի փոփոխությունից կախված»,- նշել է Զոլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ