News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Փետրվարի 22-ին մի քաղաքացի ներկայանալով ոստիկանության Կենտրոնականի բաժին հայտնել է, որ նախորդ երեկոյան «Արմենիա» հեռուստաընկերությամբ դիտելով «Հերթապահ մաս» հաղորդումը՝ ճանաչել է Կառլեն Սանոյանին, ով հունվարի 26-ին Տիգրան Մեծի պողոտայի 51 շենքի բնակարաններից մեկը վարձակալությամբ իրեն հանձնելու պատրվակով, նույն պողոտայում գտնվող գրավատանը խարդախությամբ իրենից վերցրել է 130.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողը  նախկինում ոստիկանություն չէր դիմել:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ