News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը 2010-2011 թվականներին Հայաստանում Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թայեքս (TAIEX) ծրագրի շրջանակում իրականացրել է հինգ ծրագիր: Հայաստանի ԿԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ծրագրերը նվիրված են եղել բարձրագույն կրթության որակի ապահովման, բժշկական շարունակական կրթության, մասնագիտական կրթության ոլորտում «Եվրոպասի» (Europass) ներդրման եւ լրացուցիչ (շարունակական) կրթության հիմնախնդիրներին:

Թայեքսը Եվրահանձնաժողովի ընդլայնման գլխավոր տնօրինության տեխնիկական օժանդակության եւ տեղեկատվության փոխանակման գործիքն է։ Գործելով 1996 թվականից՝  Թայեքսը տրամադրում է կենտրոնացված եղանակով կառավարվող կարճաժամկետ տեխնիկական օժանդակություն օրենսդրության համադրելիությունն ապահովելու նպատակով։ Դրա ծառայությունները լրացնում են մի քանի այլընտրանքային օժանդակության ծրագրերը, որոնք Եվրահանձնաժողովը տրամադրում է նոր անդամ պետություններին, ԵՄ անդամակցությանը հավակնող թեկնածու երկրներին, ինչպես նաեւ Արեւմտյան Բալկանների երկրներին։

2011 թվականին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ կազմակերպված «Մասնագիտական կրթության ոլորտում «Եվրոպասի» համակարգի ներդրում» աշխատաժողովը Եվրոպական հանձնաժողովի կողմից գնահատվել է որպես լավագույն օրինակ եւ այն նախատեսվում է ընդգրկել ԵՀ-ի Թայեքս գործողության 2011 թվականի հաշվետվության տարեգրքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ