News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ավանդական բրազիլական կառնավալը Սան-Պաուլուում ավարտվել է նույնքան ավանդաբար` ծեծկռտուքով: Երբ սկսվել է հաղթողներին հայտնելու արարողությունը, պարողներից մեկը բարձրացել է բեմ, ժյուրիի սեղանին վերցրել ծրարներն ու պատռել:
Հանդիսականները նախ մի քանի հարված են հասցրել խուլիգանին, ապա ծեծել իրար, շուռ տալ սեղաններն ու քանդել կառնավալի մասնակիցների պլատֆորմները:

Սամբայի Perola Negra դպրոցին պատկանող հարթակներից մեկն այրել են: Ոստիկանությունը ճնշել է անկարգությունները եւ ձերբակալել մեղավորին, ով Imperio de Casa Verde դպրոցի ներկաայցուցիչ է եղել, ու եւս չորս կռվարարներին:

Միջադեպի պատճառով կառնավալի ահղթողի անունը դեռ չեն հայտնել:

Միաժամանակ ավարտվել է ավելի հայտնի մեկ այլ` Ռիո դե-Ժանեյրոյի կառնավալը, որտեղ հաղթող է ճանաչվել սամբայի Unidos da Tijuca դպրոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ