News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը մեջբերում է բրիտանական «The Telegraph»-ի բլոգում հրատարակված Փիթեր Մալենի հոդվածը:

Ալ Կաիդայի առաջնորդ Ալ Զավահիրին խոստացել է, որ իր ահաբեկչական կազմակերպությունը կաջակցի Սիրիայի սահմանապահներին: Ինչ հաճելի է տեսնել, որ մեր արտգործնախարար Ուիլյամ Հեյգը եւ Ալ Կաիդան նույն կարծիքի են: Դա համարյա թե հաղթանակ է, քանի որ պարզ է դառնում, որ մենք եւս համամիտ ենք ջիհադիստների միջազգային հանցախմբի հետ, որին փորձում էինք ոչնչացնել վերջին տասը տարիներին:

Բնականաբար, Արեւմուտքի բոլոր խելամիտ ժողովրդավարները սիրիական սահմանապահների կողմն են: Նրանք շատ են ցանկանում բռնապետերին տապալել: Ափսոս, որ դա տենչող մտավորականները չունեն շրջահայացություն կամ նույնիսկ հիշողություն:

Կամ էլ նրանք պատկերացնում են, որ Սադամի տապալումը կրկին բերքատու կիսալուսինը կդարձնի Եդեմի պայմաններից դեպի մեղսունակություն: Սակայն միայն ինը տարի անց, որոնց ընթացքում հարյուրավոր մարդիկ են սպանվել, Իրաքը դարձել  է   իսկական դժոխք: Արեւմուտքի ոչ թռիչքային տարածքը, որը հաստատվել է լիբիական հեղափոխությանը օժանդակելու օգտին, ռազմական հաջողություն էր: Խնդիրն այն է, որ հաղթանակած հեղափոխականները դուրս եկան ոչ ժողովրդավար «թուիթերում», այլ անքան վայրենի, որքան այն վարչակարգը, որը նրանք վերացրել էին:

Բողոքավորները վերադարձան եգիպտական Թահրիր հրապարակ մեկ տարի անց այն բանից հետո, երբ հանդես էին գալիս Մուբարաքին տապալելու դեմ: Հուզումները շարունակվում են Բահրեյնում եւ Եմենում, բայց դրա մասին հիմնականում չի հաղորդվում:

Արեւմուտքի պարզունակ օգնությունը կարծես տգետի հաղթանակ էր փորձի հանդեպ: Փաստն այն է, որ 
Սիրիայում կան շատ փոքրամասնություններ` քրիստոնյաներ, քրդեր, հրեաներ, հայեր, որոնք ահավոր վախենում են Ասադի տապալումից: Քրիստոնյա առաջնորդներիցմեկը նույնիսկ մեջբերում է արել. «Քառասնամյա բռնությունն ավելի լավ է, քան անիշխանության մեկ գիշերը»: Ճակատագրի հեգնանքով, եթե եւ երբ Ասադը իսկապես անկում ապրի, ապա հաղթնակած իսլամացի փախստականներին կընդունի Իսրայելը:

Ես հիշում եմ իրանական հեղափոխությունը, որի 33-ամյակը նշվում է ներկայումս: Այն ժամանակ էլ Արեւմուտքի մտածողների մոտ նույն ուրախությունն էր տիրում: Ինչո՞ւ: Որովհետեւ իսլամականները տապալել էին եւս մեկ հակաարեւմտյան շահի:
Մեզ մշտապես հետապնդող խնդիրն այն է, որ արեւմտյան կառավարություններում բազմաթիվ ազդեցիկ մարդիկ եւ լրատվամիջոցներ ատում են Արեւմուտքն ավելի մոլեգնորեն, քան Արեւմուտքի թշնամիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ