News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-ին կմեկնի Հնդկաստան:

Վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՎՊ նախագահը կմասնակցի Ջայպուրում կայանալիք Ասիական երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների / ASOSAI /12-րդ համագումարին:

Օրակարգում ընտրված են մի շարք հարցեր, այդ թվում «2009-2011  ֆինանսական եւ ֆիսկալ տարիների ASOSAI  ֆինանսական hաշվետվությունների հաստատումը եւ Աուդիտի հանձնաժողովի» զեկույցը, ինչպես նաեւ 2012-2015 թվականների ASOSAI Ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ միջնաժամկետ ծրագիրը: Համագումարի ընթացքում կքննարկվի նաեւ Ասիական եւ Եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների / ASOSAI –EUROSAI / համագործակցության ծրագիրը եւ կստորագրվի փոխըմբռնման հուշագիր:

Նշենք, որ համագումարի ընթացքում նախատեսված է նաեւ 2012-2015թթ.ASOSAI նախագահության փոփոխություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ