News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` փետրվարի 23-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կայացել: Պատճառը` պահանջարկի ու առաջարկի փոխարժեքների միջեւ առկա մեծ խզումն է:

Այսպես` դոլարը պահանջարկ է ունեցել 1ղոլար/388 դրամ փոխարժեքով, իսկ առաջարկը իրականացվել է 1դոլար/389.49դրամ փոխարժեքով:

Հիշեցնենք, որ երեկ բորսայում դոլարի միջին փոխարժեքը 389.89 դրամ էր:

Այսպիսով` թեեւ բորսայում գործարքներ չեն կայացել, դոլարն ակնհայտ էժանացման միտում ունի, ինչն անդրադարձել է նաեւ կանխիկ արտարժույթի շուկայի վրա:

Կանխիկ գործարքներում փոխանակման կետերը դոլարի առքն իրականացնում են 387.5-388 դրամով, որոշ տեղերում վաճառքի փոխարժեքն իջեցվել է մինչեւ 389.5 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ