News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Գյումրիի նոտարական գրասենյակում, այսօր` փետրվարի 23-ին, վավերացվել է քաղաքաշինության նախարարության ներկայացուցչի եւ գյումրեցի երկկողմանի ծնողազուրկ, Հովսեփյանների ընտանիքի 4 երեխաների միջեւ կնքված Մուշ-2 թաղամասի 1 սենյականոց բնակարանի անհատույց օգտագործման պայմանագիրը:

«Շիրակ Կենտրոնից» NEWS.am-ին հայտնում են, որ Կառավարության որոշմամբ բնակարանը պատկանում է Հայաստանի հանրապետությանը եւ տրվում է անհատույց օգտագործման, որպես սոցիալական բնակարան: Ինչպես նոտարական վավերացման, այնպես էլ պետկադաստրում սոցիալական բնակարանի ձեւակերպման ծախսերը հոգացել է ՀՀ կառավարությունը:

«Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված «Չորս որբ երեխաներ առանց բնակարանի» տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ կառավարությունն ընդունել է այս երեխաներին սոցիալական բնակարան հատկացնելու մասին որոշում, իսկ ԱՄՆ-ում բնակվող մեր մեծահարուստ հայրենակիցներից մեկն էլ նշանակեց ամենամսյա  դրամական օգնություն, որը տրամադրվում է  ԱՄՆ Արեւմտյան հոգեւոր թեմի առաջնորդ Հովնան սրբազանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջոցով:

Ի դեպ, ըստ «Շիրակ կենտրոնի» տեղեկությունների, գյումրեցի չորս ծնողազուրկ երեխաների ընտանիքին, ՀՀ կառավարության կողմից սոցիալական բնակարան հատկացնելու մասին որոշման քննարկման ժամանակ, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը խոստացել էր իր կողմից երեխաների բնակարանն ապահովել գույքով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ