News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, այսօր` փետրվարի 23-ին, ժամը 13:50-ի սահմաններում, ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել եւ զոհվել ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող 20-ամյա Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը:

Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Ալբերտ Ադիբեկյանի հարազատներին:

Նշենք, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով («սպանություն»):

Ալբերտը զորակոչվել էր Երեւանի Մաշտոցի զինկոմիսարիատից: Նա բնակվում էր Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ