News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի երրորդ մասով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասով` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2012 թվականի մայիսի 6-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հիշեցնենք, որ առաջին անգամ մայիսի 6-ին ընտրություն անցկացնելու մասին նշել էր ԱԺ նախկին նախագահ հովիկ Աբրահամյանը` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ