Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Քուվեյթում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, համատեղության կարգով, նշանակվել է Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը`Էլ Քուվեյթ):