News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը վերահաստատել է իր հայտարարությունը, թե իր դեմ հետապնդումն իրականացվում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրահանգով: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչ դատական նիստը սկսելը լրագրողները հարցին Մարգար Օհանյանին, թե ինչպես կմեկնաբանի Ալիկ Սարգսյանի հերքումը: «Իմ խոսքերը հավաստի են, ոչինչ չափազանցված չէ, համապատասխանում են իրականությանը և կարող եք ստուգել ոստիկանության կադրերի վարչությունում, ինչպես նաև, փառք Աստծո, Ստեփան Կարախանյանը դեռ ողջ է և ունի փաստաբան, ով ոչնչից չի վախենում, կարող եք դիմել իրեն»,- նշեց Օհանյանը` հավելելով, որ եթե ոստիկանության որոշ սպաներ դատարանում հիշողության կորուստներ էին արձանագրում, ապա կոչումով գեներալ-լեյտենանտ նախկին ոստիկանությանը դժվար թե հիշողության հետ կորուստներ ունենա։

Իսկ դատական նիստում այսօր սկսվել են հրապարակվել գործի նյութերը, մասնավորապես առերեսումների արձանագրությունները:

Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:

Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:

Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար)  չափով վնաս:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանը եւ Սամվել Մախմուրյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ